Մեր Պատմությունը

Մեր պատմությունը սկիզբ առավ ֆուտզալի հանդեպ մեծ սիրուց։ Հայաստանում ֆուտզալ խաղում են և՛ պրոֆեսիոնալ, և՛ սիրողական մակարդակի։ 
Դիտելով և մասնակցելով տարբեր առաջնությունների՝ նկատում էինք, որ ոչ բոլոր մասնակիցներն են օգտագործում ճիշտ հանդերձանք՝ հիմնականում խաղակոշիկ։ Պատճառները տարբեր էին, հիմնականում խնդիրը կայանում էր ոչ ճիշտ խաղակոշիկի ընտրության մեջ, քանի որ սպորտակին խանութները ներկրում են հնարավորինս մատչելի, ոչ պրոֆեսիոնալ և շատ դեպքերում ոչ ֆուտզալի համար նախատեսված տեսականի։ 
Մենք որոշեցինք օգտագործել ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ստեղծեցինք ավտոմատացված համակարգ, որի միջոցով գնում ենք ապրանքներ՝ միայն զեղչված գներով, վաճառում Հայաստանում աներևակայելի ցածր գներով։ 

Մեր Ծառայությունը

Խանութը գործում է օնլայն և չունի ֆիզիկական հասցե։ 
Դրա նպատակը մեկն է՝ չկատարել հավելյալ ծախսեր և մատուցել ապրանքները ամենամատչելի գներով։
Մենք երաշխավորում ենք, որ ամբողջ վաճառքում գտնվող տեսականին օրիգինալ է։
Տեսականին պարունակում է ապրանքներ՝ 
  • որոնք ունեն ամենաբարձր գնահատականը՝ միջազգային հարթակներում,
  • որոնք նախատեսված են նախավարժանքի համար,
  • որոնք նախատեսված են մարզիչների համար,
  • որոնք նախատեսված են պրոֆեսիոնալ մակարդակի խաղերի համար։

Գրանցվեք կամ բաժանորդագրվեք մեր կայքում, որպեսզի տեղեկացված լինեք նորությունների և ամենայուրօրինակ տեսականու մասին։

Facebook